• Ինչ տեսք ունի նորածինը

    Առաջին ժամերին ծնողները սովորաբար ժամանակ չունեն երեխային ուշադիր նայելու. չէ որ ամեն ինչ` ծնունդից սկսած մինչև կերակրելը, շատ հուզիչ է, իսկ ուրախությունը` անսահման: կարդալ ավելին

  • Երեխայի առողջության պետական հավաստագիր

    Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով Մոր և մանկան առողջության պահպանման 2011թ. պետական նպատակային ծրագրի շրջանակներում... կարդալ ավելին

  • Անվանագիրք

    Ինչպես անվանել երեխային, ամենաբարդ հարցը, որը հաճախ հայ ընտանիքներում կռվախնձոր է դառնում: Այստեղ կարող եք գտնել ժամանակակից անուններ և դրանց նկարագրությունը... կարդալ ավելին

Հայտարարություն

27-06-2013

ՀՀ Արարատի մարզի <<Վեդու ծննդատուն>> ՓԲԸ-ն հայտարարում Է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար.

  1. Հերթապահ բժիշկ- մանկաբարձ-գինեկոլոգ
  2. Բժիշկ - անեսթեզիոլոգ
ՀՀ Կառավարության 2011թ. հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջ- ներով, բաց մրցույթի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, ով կբավարարի ստորև նշված պայմաններին`
  1. Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթության առկայություն` համապատասխան
  2. մասնագիտությամբ.
  3. Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելա- գործման առկայություն, եթե մասնագիտացումն ավարտելուց անցել է առավել քան 5 տարի:
  4. Բժշկական էթիկայի կանոնների իմացություն:

Մրցույթին կարող է մասնակցել գրական հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի, ով ունի կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահման- ված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից:

    Թափուր տեղի հավակնորդների կողմից ներկայացվում է`
  1. Դիմում (լրացվում է տեղում) :
  2. Մեկ լուսանկար 3x4 չափի:
  3. Քաղվածք աշխատանքային գրքույկից:
  4. Ինքնակենսագրություն:
  5. Անձնագրի, բարձրագույն և հետբուհական կրթությունը հավաստող դիպլոմի և վերապատրաստման վկայականի պատճեններն ու բնօրինակները:
  6. Արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր:
  7. զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը:
  8. Նախորդ աշխատավայրից բնութագիր (եթե այդպիսին առկա է) :
  9. Օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն: :

Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո, մրցույթի մասնակիցը կծանոթանա այն իրավական ակտերի ցանկին, որոնցից բաղկացած է լինելու հարցատոմսը:

Փաստաթղթերն ընդունվում են <<Վեդու ծննդատուն>> ՓԲԸ-ում, ամեն օր, ժամը 1000 - 1600 –ը, բացի շաբաթ և կիրակի օրերից (ՀՀ Արարատի մարզ, ք.Վեդի, Գայի 1, հեռ. 0234 2-16-23): Մրցույթը տեղի կունենա <<Վեդու ծննդատուն>> ՓԲԸ-ում, 26.07.2013թ., ժամը 1200-ին:

Մրցույթին մասնակցելու ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել <<Վեդու ծննդատուն>> ՓԲԸ-ի աշխատանքային խմբին:


Մեկնաբանություն(ներ) (0)

  • ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

    • Գինեկոլոգիական
    • Մանկաբարձական
    • Նորածնային
    • Կանանց կոնսուլտացիա

Գինեկոլոգիական բաժանմունք` 20 մահճակալ
Մանկաբարձական բաժանմունք` 30 մահճակալ

ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

Ադմինիստրացիա` 1 տնօրեն, 1 տնտեսվար, 1 հաշվապահ, 1 վերստուգող, 1 գանձապահ, 1 օպերատոր, 1 քարտուղարուհի
Գինեկոլոգիական բաժանմունք ` 4 բժիշկ, 10 բուժքույր, 3 սանիտարկա, 1 քույր տնտեսուհի
Մանակբարձական բաժանմունք` 2 բժիշկ, 1 ավագ բուժքույր, 9 մանկաբարձուհի, 4 սանիտարկա
Նորածնային բաժանմունք ` 5 բժիշկ, 5 բուժ.քույր
Կանանց կոնսուլտացիա` 6 բժիշկ, 5 մանկաբարձուհի, 1 մոնիպ. բուժ.քույր, 2 լաբորանտ, 1 սանիտարկա
Տնտեսական` 1 անվտանգության ինժեներ, 1 էլեկտրիկ, 1 վարորդ, 1 փականագործ, 1 լվացքարար, 1 հավաքարար

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17-05-2018

Հրաժեշտի միջոցառում…
  2018թ. մայիսի 10-ին Վեդու ծննդատուն ՓԲԸ- ում տեղի ունեցավ թոշակառուների հրաժեշտի միջոցառում: …

»կարդալ ավելին

29-01-2015

ՀՀ Արարատի մարզի «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ն…
Հերթապահ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Բժիշկ անեսթեզիոլոգ_…

»կարդալ ավելին