• Ինչ տեսք ունի նորածինը

    Առաջին ժամերին ծնողները սովորաբար ժամանակ չունեն երեխային ուշադիր նայելու. չէ որ ամեն ինչ` ծնունդից սկսած մինչև կերակրելը, շատ հուզիչ է, իսկ ուրախությունը` անսահման: կարդալ ավելին

  • Երեխայի առողջության պետական հավաստագիր

    Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով Մոր և մանկան առողջության պահպանման 2011թ. պետական նպատակային ծրագրի շրջանակներում... կարդալ ավելին

  • Անվանագիրք

    Ինչպես անվանել երեխային, ամենաբարդ հարցը, որը հաճախ հայ ընտանիքներում կռվախնձոր է դառնում: Այստեղ կարող եք գտնել ժամանակակից անուններ և դրանց նկարագրությունը... կարդալ ավելին

ՀՀ Արարատի մարզի «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր պաշտոնների համար

29-01-2015

  1. Հերթապահ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ
  2. Բժիշկ անեսթեզիոլոգ_ ռեանիմոտոլոգ 1.0 դրույք

 ՀՀ Կառավարության 2011թ. հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով, բաց մրցույթի մասնակից կարող Է լինել ցանկացած անձ, ով կբավարարի ստորև նշված պայմաններին՝

  1. Բարձրագույն բժշկական և հետբուհական կրթության առկայություն՝ համապատասխան մասնագիտությամբ.
  2. Վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն:
  3. Բժշկական Էթիկայի կանոնների իմացություն։

Մրցույթին կարող Է մասնակցել գրական հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի, ով ունի կացության կարգավիճակը հաստատող Փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից։

      

    Թափուր տեղի հավակնորդի կողմից ներկայացվում Է՝
  1. դիմում.
  2. 1 լուսանկար 3x4 չափի.
  3. քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
  4. ինքնակենսագրություն.
  5. Անձնագրի, բարձրագույն և հետբուհական կրթությունը հավաստող դիպլոմի և վերապատրաստման վկայականի պատճեններն ու բնօրինակները։.
  6. Արական սեռի անձիք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը։
  7. Նախորդ աշխատավայրից բնութագիր (եթե այդպիսին առկա Է) :
  8. Օտարերկրյա քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն։

 

Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո, մրցույթի մասնակիցը կծանոթանա այն իրավական ակտերի ցանկին, որոնցից բաղկացած Է լինելու հարցատոմսը։

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր` «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ում, ժամը 10:00 - 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից (ՀՀ Արարատի մարզ, ք.Վեդի, Գայի 1, հեռ. 0234 2-16-23): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 02.03.2015թ. ժամը 16:00:

Մրցույթը տեղի կունենա «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ում 06.03.2015թ., ժամը 13 :00-ին։

«ՎԵԴՈՒ ԾՆՆԴԱՏՈՒՆ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ


Մեկնաբանություն(ներ) (0)

  • ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

    • Գինեկոլոգիական
    • Մանկաբարձական
    • Նորածնային
    • Կանանց կոնսուլտացիա

Գինեկոլոգիական բաժանմունք` 20 մահճակալ
Մանկաբարձական բաժանմունք` 30 մահճակալ

ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

Ադմինիստրացիա` 1 տնօրեն, 1 տնտեսվար, 1 հաշվապահ, 1 վերստուգող, 1 գանձապահ, 1 օպերատոր, 1 քարտուղարուհի
Գինեկոլոգիական բաժանմունք ` 4 բժիշկ, 10 բուժքույր, 3 սանիտարկա, 1 քույր տնտեսուհի
Մանակբարձական բաժանմունք` 2 բժիշկ, 1 ավագ բուժքույր, 9 մանկաբարձուհի, 4 սանիտարկա
Նորածնային բաժանմունք ` 5 բժիշկ, 5 բուժ.քույր
Կանանց կոնսուլտացիա` 6 բժիշկ, 5 մանկաբարձուհի, 1 մոնիպ. բուժ.քույր, 2 լաբորանտ, 1 սանիտարկա
Տնտեսական` 1 անվտանգության ինժեներ, 1 էլեկտրիկ, 1 վարորդ, 1 փականագործ, 1 լվացքարար, 1 հավաքարար

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17-05-2018

Հրաժեշտի միջոցառում…
  2018թ. մայիսի 10-ին Վեդու ծննդատուն ՓԲԸ- ում տեղի ունեցավ թոշակառուների հրաժեշտի միջոցառում: …

»կարդալ ավելին

29-01-2015

ՀՀ Արարատի մարզի «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ն…
Հերթապահ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Բժիշկ անեսթեզիոլոգ_…

»կարդալ ավելին